Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճա՞ր է

ՀՀ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն այսօրվա ասուլիսում լրագրողներին հավատացրեց, որ Հայաստանում քաղցկեղի բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:

 

Սակայն երբ լրագրողները պնդեցին, որ բազմաթիվ դեպքերում հիվանդատերերից գումար է գանձվում, կենտրոնի փոխտնօրենը խոստացավ զբաղվել այդ հարցով և ճշգրտումներ կատարել: «Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, մենք էլ ենք վրդովվում այսօր: Մենք էլ ենք ծանրագույն վիճակում. եթե մի հիվանդի բուժումը դրսում 30-40 հազ. եվրո է, մեզ պետությունը մեկ վիրահատության համար տալիս է 105 հազ. դրամ: Դրա մեջ մտնում են աշխատավարձերը, կոմունալ վճարները»,- նշեց նա:

 

Ըստ Բազիկյանի` պետպատվերի շրջանակներում սահմանված է հակաուռուցքային դեղորայքի ցանկ, որոնք հնարավորության դեպքում անվճար հատկացվում են հիվանդներին: «Դրանք երկրորդ և երրորդ սերնդի հակաուռուցքային դեղամիջոցներն են: Վերջին սերնդի դեղամիջոցները, որոնք բավականին թանկ են, քիչ քանակով են գնվում: Մենք ի վիճիակի չենք այսօր ամեն հիվանդի տրամադրել 3-4 հազար դոլարանոց պրեպարատներ: Այդ է պատճառը, որ հիվանդների մի մասը մեկնում է արտերկիր բուժման»,- պարզաբանեց մասնագետը: Ըստ նրա` անվճար տրամադրվող դեղորայքի ցանկը իրենց բուժհիմնարկում տեսանելի վայրում է փակցված, հետևաբար հիվանդների իրավունքները չեն խախտվում:

 

Անդրադառնալով ուռուցքաբանության ազգային ինստիտուտում բուժզննման գնացուցակին` փոխտնօրենն ասաց, որ յուրաքանչյուր հետազոտություն արժե 52 հազ. 900 դրամ: «Ամեն ինչ պետք է ունենա իր գինը»,- պատճառաբանեց նա` նշելով, որ հնարավորություն չունեցողները կարող են տարածքային պոլիկլինիկաներում հետազոտություններ անցնել: «Շեշտը չպետք է դնել գումարի վրա, այլ պետք է մտածել առողջության մասին»,- խորհուրդ տվեց նա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ